Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.12.2013 | 00:28

Տե՛ր Աստված իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո՛, Տե՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։ Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկված մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ, որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ, չար մարդկանցից փրկելով նրանց։


Եսայի 25. 1-4

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ